Շատ ոգևորված եմ. Ռոզա Լինը` հայտնի երգիչ Էդ Շիրանի համերգին ելույթ ունենալու մասին

Ռոզա Լինը
Երգչուհին հույս ունի, որի 2023 թվականն իր նոր սկսվող կարիերայի ընթացքում կլինի ավելի լավը, քան այս տարին է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ոգևորված է հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի (Ed Sheeran) համերգային շրջագայության ընթացքում հանդես գալու կապակցությամբ։
Նշենք, որ դեռ հոկտեմբերին երգչուհին հայտնել էր այդ մասին` «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակելով Շիրանի` 2023 թվականին կայանալիք համերգային շրջագայության պաստառը։
«Հաջորդ տարվա լավագույն և հուզիչ իրադարձությունը հավանաբար Էդ Շիրանի հետ համերգն է լինելու։ Այն մարզադաշտում է լինելու։ Շատ ոգևորված եմ ու ուրախ, որ հանդիպելու եմ Էդին։ Հնարավոր է նաև աշխատեմ նրա հետ»,– նշեց Ռոզան։
Նա ընդգծեց, որ 2022 թվականն իր կարիերայի առաջին տարին էր ու հույս ունի, որ 2023-ն էլ ավելի լավը կլինի։