Քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին խնդրում է համալիր գնալ ավտոբուսներով

Մարզահամերգային համալիր
Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից և Բրազիլիայի հրապարակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին հորդորում է Մարզահամերգային համալիր գնալ ավտոբուսներով։
«Խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի10-ին և11-ին, ժամը14:30-17:10-ը ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։
Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից:
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։ Միջոցառումն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ։
Սիրուն և հեքիաթային է. զբոսաշրջիկները և ՀՀ քաղաքացիները տպավորված են հրապարակի միջոցառմամբ