Նիկոլ Փաշինյանը հասել է Բիշքեկ

Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում
Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է կառավարության ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Բիշքեկում է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Ինչպես մյուս առաջնորդներին, ՀՀ վարչապետին նույնպես դիմավորել է կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը։
Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստի շրջանակում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։