ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է առաջիկա շաբաթներին Ուկրաինային փոխանցել է զենիթահրթիռային համակարգերի և հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության հրթիռներ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
«Վարչապետն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում (Ուկրաինա) նոր զենիթահրթիռային համակարգեր և հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության հրթիռներ կմատակարարվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սունակը և Զելենսկին պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին զրուցել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 287-րդ օրը։