«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհի առաջացման հիմնական վարկածը հրկիզումն է

Հրշեջները մարում են կրակը
Շենքի կառուցվածքային առանձնահատկություններն ու փլուզված տանիքը բարդացնում են հրդեհի մարման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի մարզում «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հիմնական վարկած է դիտարկվում հրկիզումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից։
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Կենտրոնում տեղակայված «OBI» խանութի շինարարարական բաժնում պայթյուններ են որոտացել։ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը հասել է 18 հազար քառակուսի մետրի, հրդեհաշիջման աշխատանքներին պատրաստվում են ներգրավել ավիացիան։ Դատախազությունը հայտնել է, որ նախնական տվյալներով` տուժածներ չկան։
«Հրդեհի առաջացման հիմնական վարկածը հրկիզումն է», - ասել են արտակարգ ծառայություններում:
Շենքի կառուցվածքային առանձնահատկություններն ու փլուզված տանիքը բարդացնում են հրդեհի մարման աշխատանքները։