Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել «Վորոնինի գավաթ» մրցաշարում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային Գավաթի խաղարկությունում:
Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում՝ հաղթող ճանաչվելով նժույգթափերում(14,666 միավոր) և 3-րդ տեղը զբաղեցնելով բազմամարտում, զուգափայտերում և պտտաձողում:
Հավելենք, որ ազատ վարժությունների եզրափակիչում երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը։