«Մանկական Եվրատեսիլ–2022»–ի մասնակիցները յուրահատուկ տիկնիկներ են նվեր ստացել. տեսանյութ

Տիկնիկները ստանալու պահին երեխաների արձագանքն ուրախացրել է սոցցանցերի օգտատերերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի մասնակիցների Առաջին ալիքի կողմից իրենց իսկ տեսքով պատրաստված տիկնիկներ են նվեր ստացել։ Հանրային հեռուստաընկերությունն «Ինստագրամի» իր էջում հրապարակել է տիկնիկները ստանալու պահին երեխաների արձագանքի տեսանյութը։
Սոցցանցերի օգտատերերը շատ են հավանել այն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
««Կեցցե՛ք, շատ լավ նվեր է», «Չեմ հիշում, որ մի երկիր երեխաներին նվերներ տար, ապրեք», «Նիկոլասը (Պորտուգալիայի մասնակիցը) այնքան երջանիկ է իր փոքրիկ տիկնիկով»»,–գրել են նրանք։
Նշենք, որ այս տարի Հայաստանում մեկ հարկի տակ են համախմբվելու 16 երկրի ներկայացուցիչ։ Շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։
Առաջին համարի ներքո ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինան։ Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։
Ցույց տուր քո մաքսիմալը. Ռոզա Լինը դիմեց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներին
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021»–ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի–քամի» երգը։