ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Դեկտեմբերի 31-ին` ժամը 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանը խոստանում է, որ միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնի նախապես։
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։ Միջոցառումն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ։