Էլթոն Ջոնը հայտարարել է, որ այլևս չի օգտվի Twitter-ից

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը. Արխիվային լուսանկար
Էլթոն Ջոնի սոցիալական օգտահաշիվն ունի մոտավորապես 1,1 միլիոն հետևորդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ այլևս չի օգտվի Twitter սոցիալական ցանցից՝ քաղաքականության վերջին փոփոխությունների պատճառով։ Այս մասին արտիստը գրել է հենց սոցցանցում։
Էլթոն Ջոնը կարծում է, որ նոր փոփոխությունները թույլ կտան ազատ տարածել ապատեղեկատվություն։
Ներկայումս Ջոնի սոցիալական օգտահաշիվն ունի մոտավորապես 1,1 միլիոն հետևորդ:
«Իմ ամբողջ կյանքում ես փորձել եմ օգտագործել երաժշտությունը՝ մարդկանց միավորելու համար: Եվ այնուամենայնիվ, ես տխրությամբ եմ հետևում, թե ինչպես է այժմ ապատեղեկատվությունն օգտագործվում մեր աշխարհը պառակտելու համար: Ես որոշել եմ այլևս չօգտագործել Twitter-ը՝ հաշվի առնելով նրանց վերջին քաղաքականության փոփոխությունը, որը թույլ է տալիս ապատեղեկատվությունն անարգել տարածել»,- գրել է երգիչը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նախկինում խոշոր կորպորացիաները, այդ թվում՝ General Motors-ը և Dyson-ը, հրաժարվել էին սոցցանցում գովազդից, իսկ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ մոդել Ջիջի Հադիդը, հոկտեմբերի վերջին ջնջել էին իրենց հաշիվները։