ԵԱԶԲ-ն 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում․ Պոդգուզով

Նիկոլայ Պոդգուզով
2022 թվականին բանկը Հայաստանի և ԵԱԶԲ անդամ այլ երկրների տարածքում ավելի քան 30 նախագիծ է իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում։ Տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը` Ալմաթիում ներկայացնելով բանկի գործունեության արդյունքները։
«2022 թվականին տարեկան ներդրումների ընդհանուր ծավալը, որը մենք նախատեսում ենք իրականացնել, կազմում է 2,5 մլրդ դոլար, և դա գրեթե 2 անգամ շատ է, քան նախատեսված էր այս տարի (1,3 մլրդ դոլար)», - ասաց Պոդգուզովը։
Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցը
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԵԱԶԲ անդամ այլ երկրների տարածքում բանկն ավելի քան 30 նախագիծ է իրականացրել: Դրանք հիմնականում զարգացման նախագծեր են։ Արդյունքում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելը գերազանցել է 5 մլրդ դոլարը։
Պոդգուզովի խոսքով՝ 2022 թվականին ԵԱԶԲ-ն 1,7 մլրդ դոլարի միջոցներ է ներգրավել: 2023 թվականի համար ԵԱԶԲ-ի ռազմավարական առաջնահերթությունը մնում է առանցքային ներդրումային մեգանախագծերի իրականացումը: Խոսքը եվրասիական տրանսպորտային հանգույցի, Կենտրոնական Ասիայի ջրաէներգետիկ համալիրի և Եվրասիական ապրանքահաղորդիչ ցանցի նախագծերի մասին է։
«Մենք նախատեսում ենք միլիոնավոր դոլարներ ներդնել նման նախագծերում», - ասաց Պոդգուզովը:
ԵԱԶԲ-ն մտադիր է եռապատկել տարեկան ներդրումները Հայաստանում
Հայաստանում բանկը նախատեսում է աջակցել պետական ծրագրերի իրականացմանը, նպատակային կայուն զարգացմանը, ինստիտուցիոնալ միջավայրի որակի բարձրացմանը:
2022 թվականին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն` բանկը կամրապնդի իր յուրահատուկ ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ տարածքում։ Ծրագրերը ներառում են առնվազն 3 հիմնական ինտեգրացիոն մեգանախագծերը։ Կկազմակերպվեն և կմեկնարկեն նախագծեր տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց, Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, դրանց համակողմանի զարգացմանը։