ԵԱՏՄ-ում էներգակիրների սակագները 10 անգամ ավելի ցածր են, քան Եվրամիությունում. Պուտին

Արխիվային լուսանկար
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ապահովված է կենսական նշանակություն ունեցող բոլոր ապրանքների, այդ թվում ՝ էներգետիկայի անխափան առևտուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգակիրների սակագներն արմատապես տարբերվում են Եվրամիության ցուցանիշներից։ Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ապահովված է կենսական նշանակություն ունեցող բոլոր ապրանքների, այդ թվում ՝ էներգետիկայի անխափան առևտուրը։
«ԵԱՏՄ երկրներում էներգակիրների գներն արմատապես տարբերվում են Եվրամիության երկրների համապատասխան ցուցանիշներից։ Գազի գների տարբերությունը 10 և ավելի անգամ է»,– հավելել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ ընթացիկ տարում Միության շրջանակներում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք ուղղված են մաքսային և վարչական խոչընդոտների վերացմանը կամ մեղմմանը: Պուտինը համոզված է, որ այդ արգելքները խանգարում են երկրների միջև ազատ առևտրին։