ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումն առաջնահերթություն է. Պուտին

ԵԱՏՄ–ում ընդհանուր տնտեսական բազայի ստեղծումը և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումը լինելու է միությունում ՌԴ նախագահության առաջնահերթություններից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի, Sputnik. Եվրասիական տնտեսական միության պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումը կլինի կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններից մեկը: Այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է միության երկրների կողմից արդյունաբերական և գյուղատնտեսական առանցքային ճյուղերում ընդհանուր նորարարական և արդյունաբերական բազայի ձևավորմամբ։
ՌԴ նախագահի գնահատմամբ՝ միության անդամ երկրների միջև համագործակցությունը վերջին շրջանում վատ չի զարգանում, աշխատանք է ուրվագծվել փոխգործակցության առանցքային ուղղություններով:
Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության բնագավառում
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը տեղեկատվական տեխնոլոգիաների համատեղ զարգացման ուղղությամբ, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տրանսպորտային և մաքսային տեղեկատվության ավտոմատ փոխանակման, ինչպես նաև ապրանքների մակնշման և հետևելիության ոլորտում: Պուտինն առաջարկել է ավելացնել աշխատանքը ներդրումային համագործակցության, փոխադարձ ներդրումների համար բարենպաստ ներդրումային կլիմայի ստեղծման ուղղությամբ:
Ռուսական կողմը նախագահության շրջանում իր աշխատանքի կարևոր մասն է համարում ԵԱՏՄ պետություններում հարկային կարգավորման ռեժիմների ներդաշնակեցումը, հարկային հսկողության առաջավոր մեխանիզմների համաժամանակյա ներդրումը:
Հիշեցնենք, որ ԵԱԷՄ- ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ՀՀ վարչապետը ԵԱՏՄ գործընկերներին առաջարկեց նոր փաստաթուղթ մշակել