Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը

Ղրղզստանի նախագահը ողջունել է գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկեց ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ողջունեց գործընկերներին։
Նա ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ են դեմառդեմ ձևաչափով անցկացնում նիստը։ Ժապարովի խոսքով` հետհամաճարակային ճգնաժամի բարդ պայմաններում չափազանց կարևոր է, որ պետությունների ղեկավարներն իրենցից կախված ամեն բան անեն երկրների փոխշահավետ գործընկերության համար։
Նշենք, որ այժմ նեղ կազմով նիստ տեղի կունենա, այնուհետև՝ ընդլայնված։
Նեղ կազմով նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն առաջինը հասավ, Լուկաշենկոյի մեքենան խափանվել էր. ԵԱՏՄ առաջնորդները Բիշքեկում են
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ