ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունեց պետական պահպանության գունդն ԱԱԾ–ից առանձնացնելու նախագիծը

Օրենքի ամբողջական ընդունման դեպքում ԱԱԾ-ին հնարավորություն կտրվի կենտրոնանալ հիմնական երեք ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն արտահերթ նիստում 62 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Այսպիսով պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից:
Այդ մոդելը մշակելով` ֆրանսիացիները նման բան չեն մտածել. Գրիգորյանը` ՆԳՆ–ի ստեղծման մասին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել էր պետական պահպանության ծառայության ու արտաքին հետախուզական ծառայության առանձնացման կարևորության մասին։
Նա հավաստիացրել էր, որ այսպիսով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում կենտրոնանալ հիմնական երեք ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։