2 քրգործ է հարուցվել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Էդուարդ Վանեսքեհյանի հետ կապված դեպքից

ՔԿ–ից հայտնել են, որ ըստ քրգործերից մեկի` Վանեսքեհյանը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, իսկ մյուս քրգործը հարուցվել է պարեկի կողմից Վանեսքեհյանի խոշտանգման հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի դեպքով 2 քրգործ կա հարուցված` մեկը նրան խոշտանգելու, մյուսը` նրա կողմից ոստիկանության ծառայակցի նկատմամբ ուժ կիրառելու հատկանիշներով։
Նշենք, որ այսօր լուրեր էին տարածվում, որ ոստիկանները բաժանմունքում ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող քանդակագործին։
ՔԿ–ն, մասնավորապես, տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին` ժամը 01:00-ի սահմաններում, լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգով պարեկներն ու ոստիկանները գնացել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե։ Այնտեղ նկատել են, որ 2 քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ:
«Քաղաքացիներից մեկը ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ է․Վանեսքեհյանը, տեղափոխվել է բաժին և ձերբակալվել` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վանեսքեհյանին նոյեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հիմքով։ Սակայն հաջորդ օրը տեղեկանք է ստացվել, որ Վանեսքեհյանի ինքնազգացողությունը վատացել է, և որոշում է կայացվել նրան ազատ արձակելու մասին:
Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել
Դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել Վանեսքեհյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Ինչ վերաբերում է երկրորդ քրգործին, ապա նոյեմբերի 19-ին Վանեսքեհյանի փաստաբանից հաղորդում է ստացվել պարեկների կողմից Վանեսքեհյանին խոշտանգման ենթարկելու մասին, որի արդյունքում վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել և ընդունվել բուժհաստատություն`ստացիոնար բուժման: Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով` խոշտանգման հատկանիշներով։
Վանեսքեհյանը ճանաչվել է տուժող, ոստիկանությունից պահանջվել են անհրաժեշտ տվյալներ, որոնք դեռևս չեն ստացվել։
Երկու քրգործերով էլ նախաքննությունը շարունակվում է։
ՊՎԾ–ի ստուգումների արդյունքներով 35 քրեական վարույթ է նախաձեռնվել