Ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին

Մարզահամերգային համալիր
Ոստիկանությունը մետաղորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանցիրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրին հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում»,– ասված է հաղորդագրությունում։
Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից ավտոբուսները մրցույթի այցելուներին անվճար կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ -2022»-ում բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը
Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։
«Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը նշում ենք այնպես, ինչպես պետք է. Մովսիսյանը` ծախսերի մասին