Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողությունները կարող են ավարտվել վաղը

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների ավարտման ժամկետների մասին հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում մարտական գործողություններն Ուկրաինայում կարող են ավարտվել վաղը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ լուրջ առաջարկ լինելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է խոսել այն մասին, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ուկրաինայի հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ այդ առաջարկը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը։
«Տվյալ դեպքում կարելի է անվերջ քննարկել, թե երբ այս ամենը կավարտվի։ Զելենսկին գիտի, երբ կարող է այս ամենին վերջ տրվի, ցանկության դեպքում դա կարող է տեղի ունենալ վաղը», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Զելենսկու այն հայտարարությունը, թե հակամարտությունը կարող է ավարտվել 2023 թվականին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 286-րդ օրը։