Վրաց-ռուսական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի օջախը գտնվել է 22 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վրաց-ռուսական սահմանին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկանում ենք Sputnik Վրաստանից։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:42-ին Դաղստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 25 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը գտնվել է 22 կմ խորության վրա:
Ցնցումները զգացվել են Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել է, որ երկրաշարժը զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում` 3-4 բալ և Գեղարքունիքի մարզում` 3 բալ ուժգնությամբ։