Սուրեն Պապիկյանը մեկնել է ՌԴ

Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նախարարի աշխատանքային այցի մանրամասների մասին տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24–ին Երևանում կայացած ՀԱՊԿ նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ կարճ առանձնազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։