Շինուհայր–Հալիձոր ճանապարհին տեսանելիությունը 1-2 մետր է. ի՞նչ վիճակ է ՀՀ մյուս վայրերում

Աղվանի գյուղից Սատանի կամուրջ տանող ճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում Շինուհայրից մինչև Հալիձոր ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր: Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
ԱԻՆ–ի հաղորդմամբ` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույց է։
«Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է»,– հայտնում են ԱԻՆ–ից։
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
3–րդ շերտ ասֆալտ կարվի. Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգման համար 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱԻՆ–ից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։