ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Պերուի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել պաշտոնանկ արված նախագահ Պեդրո Կաստիլյոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։
«Ազգային դատախազությունը գործ է հարուցել Պեդրո Կաստիլյոյի նկատմամբ պետությանը պատճառված վնասի և խռովության միջոցով պետական իշխանության և սահմանադրական կարգի դեմ հանցագործություն կատարելու կասկածանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կաստիլիոն ցրել էր խորհրդարանը, որը պետք է երրորդ անգամ քննարկեր նրա իմպիչմենտի հարցը։ Սակայն խորհրդարանականները հավաքվել էին նիստին և որոշում կայացրել նախագահի հրաժարականի մասին։ Զինված ուժերն ու ոստիկանությունը դեմ են արտահայտվել նախագահի որոշմանը։ Քաղաքական գործիչը ձերբակալվել էր` խռովություն իրականացնելու և իրավասությունները չարաշահելու մեղադրանքով։ Պերուի փոխնախագահ Դինա Բալուարտեն կոնգրեսում արդեն երկրի ղեկավարի երդում է տվել։
Նախագահի վարչակազմը պետության նոր ղեկավարի պաշտոնում տեսնում է Բալուարտեին։