«Լուսակերտ» ուսումնական բազայում «արտակարգ» վարժանք է անցկացվել

Անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք
Թեման՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք, հայտնում են ԱԻՆ-ից։
Միջոցառումը տեղի է ունեցել փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում, ղեկավարումն իրականացրել է փրկարարական ուժերի վարչությունը: Վարժանքին հետևել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, պաշտոնատար այլ անձինք։
Անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք
Վարժանքին մասնակցել են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 և 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Հրազդանի ՀՓՋ-ները, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժինը և ՔՊՈՒՀԿ հորատման խումբը:
Անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք
Վարժանքի նպատակն էր կատարելագործել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս: