Իրանը ՀՀ–ին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՊՆ խոսնակ

Արամ Թորոսյան
ՊՆ խոսնակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Տեղեկությունը, որ Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ է փոխանցել, իրականությանը չի համապատասխանում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե, ըստ իրենց հավաստի աղբյուրների, հոկտեմբերի վերջին Իրանը տեղական արտադրության 600 հրթիռ է գաղտնի ուղարկել Հայաստան։
«Հակաիրանական» շեշտադրությամբ վարժանքներ. ի՞նչ նպատակներ են հետապնդում Անկարան ու Բաքուն