ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների տնտեսությունները զարգանում են` անկախ ճգնաժամից։ Այս մասին այսօր Բիշքեկի ներդրումային գագաթնաժողովում հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
«Մեր երկրների տնտեսությունները կայուն զարգանում են։ Ակտիվ աճ ենք տեսնում` անկախ ճգնաժամից», – ասել է նա։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է, որ մինչև 10% ԵԱՏՄ տնտեսությունների անկման վերաբերյալ միջազգային վարկանիշային գործակալությունների կանխատեսումները չեն իրականացել։
«Նրանք սխալվել են, դա ուրախալի է», – ընդգծել է նա։
Իր ելույթում Մյասնիկովիչը խոսել է նաև ԵԱՏՄ երկրներում ներդրումների աճի մասին։ Նրա տվյալներով` Հայաստանում ներդրումների ներհոսքն ավելացել է հինգ անգամ, Բելառուսում` 1.6 անգամ, Ղազախստանում` 2 անգամ, իսկ Ղրղզստանում` 1.9 անգամ։
ԵՏՀ–ն շատ ուշադիր է բիզնեսի շահերի նկատմամբ և հետագայում ևս նպաստելու է դեպի երկրներ ներդրումների ներգրավմանը։