ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ կառավարությանը

Որոշումն ընդունվել է ի պատասխան ԼՂ ֆինանսների նախարարից ստացված գրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացի ԼՂ կառավարությանը` 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման համար։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ի պատասխան ԼՂ կառավարությունից ստացված գրության։
Լեռնային Ղարաբաղի ֆինանսների նախարարը դիմել էր ՀՀ կառավարությանը` 2022 թ. պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի գումարն 8 մլրդ. դրամով ավելացնելու վերաբերյալ: