Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի գլխավոր դատախազները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ նման հանդիպումները համարում է միակ գործուն միջոցը սահմանային հակամարտության կարգավորման հարցում փոխըմբռնման հասնելու և դատախազությունների առջև ծառացած այլ խնդիրների լուծման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների` Աննա Վարդապետյանի և Քամրան Ալիևի հետ, տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Ողջունելով գործընկերներին ՝ Ռուսաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նրանց եռակողմ ձևաչափով մասնագիտական երկխոսությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամության համար»,- հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից:
Հանդիպման ժամանակ Կրասնովը հայտնել է, որ միջոցառումը տեղի է ունենում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերից սկսած համատեղ հայտարարությունների զարգացման նպատակով։
«Նման մոտեցումը համարում եմ միակ գործուն միջոցը սահմանային հակամարտության կարգավորման հարցում այդքան սպասված փոխըմբռնման հասնելու և մեր պետությունների դատախազությունների առջև ծառացած այլ խնդիրների լուծման համար», - ասել է Կրասնովը:
Նա նշել է, որ լոկալ հակամարտությունները և ճգնաժամերը ոչ միայն ապակառուցողական կերպով ազդում են աշխարհաքաղաքական իրադրության վրա, այլև պարարտ հող են հանցավորության տարածման, ահաբեկչության, ծայրահեղական գաղափարների տարածման, ատելության և թշնամանքի համար:
ՌԴ-ի և ՀՀ–ի գլխավոր դատախազները պայմանավորվել են պայքարել հանցավոր ակտիվների դեմ