ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Արցախում շնագայլի հարձակման դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` Մարտունի քաղաքում շնագայլի հարձակման հետևանքով 3 բնակիչ դիմել է շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
«Տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տուժածներ բնակիչները շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ են։ Բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատում են բավարար:
Նախարարությունը հորդորում է բնակիչներին զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից: