ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Կլինեն նաև այլ շփումներ, բայց դա, թերևս, ամենակարևոր միջոցառումն Է՝ ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը»,–ասել է նա։
Ուշակովը նշել է, որ բարեկամական գագաթնաժողովը կանցկացվի «ստեղծված ավանդույթի համաձայն»:
ԱՊՀ անդամ երկրներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանի, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: