Վաղը Լուսինը կփակի Մարսը

Բոլոր երևույթները տեղի կունենան գրեթե նույն ժամին` Երևանի ժամանակով 8-10–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Վաղը Լուսինը կփակի Մարսը։ Այս երևույթը կհամընկնի լիալուսնի և Կարմիր մոլորակի`դեմ դիմաց հայտնվելու հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի պլանետարիումի պաշտոնական կայքից։
Լիալուսինը կփակի Մարսը դրա դիմաց հայտնվելու պահին։ Այսպես են աստղագետներն անվանում այն պահը, երբ իրար մոտեցած Երկիրն ու Մարսը մի գծի վրա են հայտնվում Արևի հետ, միևնույն ժամանակ Մարսն ու Արևը գտնվում են դեմ դիմաց։ Վաղը Մարսը կհայտնվի այդ կետում` Երկրից 82,2 մլն կմ հեռավորության վրա։
Բոլոր այս երևույթները տեղի կունենան առավոտյան, գրեթե նույն ժամին։ Կլինի լիալուսին, իսկ Մարսի տեսանելի չափերն ու փայլը` առավելագույնը երկու տարվա ընթացքում, ինչը դիտարկումների համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծի։
Մարսի «հանդիպումը» Լուսնի հետ տեղի է ունենում մոտավորապես երկու տարին մեկ։ Մարսը Երկրին առավելագույնս մոտենում է (60 մլն կմ–ից պակաս) 15-17 տարին մեկ։
Լուսնի խավարումն այս տարի «Արյունոտ գերլուսին» էր կոչվում. լուսանկարներ