ՌԴ-ի և ՀՀ–ի գլխավոր դատախազները պայմանավորվել են պայքարել հանցավոր ակտիվների դեմ

Իգոր Կրասնովն ու Աննա Վարդապետյանը
Ռուսաստանի գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ Վարդապետյանի գլխավորած գերատեսչության դիրքորոշումը կմնա անսասան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը համագործակցության ծրագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։
Իգոր Կրասնովն ու Աննա Վարդապետյանը
Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջին անգամ այցելել է Ռուսաստան։

«Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր դատախազները ստորագրել են 2023-2024 թվականների համագործակցության ծրագիր, որը նախատեսում է հանցավոր ակտիվների, այդ թվում՝ վիրտուալ արժույթների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև զինված ուժերում, զորքերում և զինվորական կազմավորումներում օրենքների կատարման վերահսկողության հարցերով համատեղ միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կրասնովը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը նմանատիպ մարտահրավերների են բախվում, որոնց թվում են աճող ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները, զենքի ապօրինի շրջանառությունը, համացանցում հատկապես երեխաների և դեռահասների համար վտանգավոր տեղեկատվության տարածումը: Ավելանում են անձնական տվյալների արտահոսքի դեպքերը։
Ռուսաստանի գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ Վարդապետյանի գլխավորած գերատեսչության դիրքորոշումը կմնա անսասան՝ հիմնված օրինականության, մասնագիտական էթիկայի, անկողմնակալության և ապաքաղաքականացման սկզբունքներին հավատարիմ մնալու վրա։
Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել. ՀՀ նախկին փոխոստիկանապետը պաշտոն է ստացել