ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Փրկարարները Սյունիքում` Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին, 26 բեռնատար ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 11։35-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներին հաջողվել է բեռնատարները դուրս բերել արգելափակումից։
Ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։