Պերուի նախագահ Պեդրո Կաստիլիոն ձերբակալվել է

Պերուի նախագահ Պեդրո Կաստիլիոն և վարչապետ Անիբալ Տորեսը ոստիկանության բաժանմունքում (7 դեկտեմբերի, 2022թ). Լիմա
Տեղի ոստիկանությունն իր հայտարարության մեջ նրան ներկայացրել է որպես արդեն իսկ նախկին նախագահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Պերուի նախագահ Պեդրո Կաստիլիոն ձերբակալվել է` երկում քաղաքական ճգնաժամին ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր պարտականություններից ելնելով, որոնք ամրագրված են Պերուի ազգային ոստիկանության մասին օրենքում, աշխատակիցները ձերբակալել են Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոյին»,–ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տեղի ոստիկանությունն իր հայտարարության մեջ նրան ներկայացրել է որպես արդեն իսկ նախկին նախագահ։
Ավելի վաղ Կաստիլիոն ցրել էր խորհրդարանը, որը պետք է երրորդ անգամ քննարկեր նրա իմփիչմենթի հարցը։ Սակայն խորհրդարանականները, միևնույն է, հավաքվել են նիստին և որոշում են կայացրել նախագահի հրաժարականի մասին։ Զինված ուժերն ու ոստիկանությունը դեմ են արտահայտվել նախագահի որոշմանը։
Հիշեցնենք, որ 2021-ի հունիսին հայտնի դարձավ, որ «Ազատ Պերու» կուսակցությունը ներկայացնող Կաստիլիոն ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել։