Մարիամ Մկրտչյանը դարձել է Խանտի Մանսիյսկի մրցաշարի հաղթող

Մարիամ Մկրտչյան
Տղամարդկանց մրցաշարում Շանթ Սարգսյանը 9-րդ տուրում սպիտակներով պարտվել է ու զբաղեցրել 3-րդ տեղը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Խանտի Մանսիյսկում ավարտվել են մինչև 20 տարեկանների շախմատի միջազգային մրցաշարերը, տեղեկանում ենք chess24.com-ից:
Կանանց մրցաշարում կրկին գերազանց ելույթ ունեցավ Մարիամ Մկրտչյանը: Վերջին՝ 9-րդ տուրում մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհին սևերով պարտության մատնեց իր հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Աննա Ժուրովային և 7 միավորով (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն) նվաճեց գլխավոր մրցանակը: Նա կպարգևատրվի 300 հազար ռուբլով:
Մարիամ Մկրտչյանը աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում է. ՖԻԴԵ–ի վարկանիշ
Տղամարդկանց մրցաշարում Շանթ Սարգսյանը 9-րդ տուրում սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին ու 5 միավորով (2 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 1 պարտություն) զբաղեցրեց 3-րդ տեղը: Շանթը կպարգևատրվի 300 հազար ռուբլով: