ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է մի շարք գործողությունների շրջանակներում ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով տեղահանված և հակամարտության ազդակիր համայնքներում բնակվող երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական արձագանքի ներառումը: Գրիգորյանը նման կարծիք է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Համբարձում Մաթևոսյանի հանդիպումը Քրիսթին Վայգանդի հետ
© Photo : official site of the Government of RA
«Քրիսթին Վայգանդն, իր հերթին, գոհունակություն է հայտնել պետական կառավարման մարմինների հետ համագործակցության դինամիկայի վերաբերյալ։ Մասնավորապես` երեխաների իրավունքների մասով ընթացող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում` վստահություն հայտնելով երկկողմ առաջնայնություններին ու նպատակներին համապատասխան համագործակցության շարունակականության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Համբարձում Մաթևոսյանի հանդիպումը Քրիսթին Վայգանդի հետ
© Photo : official site of the Government of RA
Զրուցակիցներն անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում` երեխաների կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև երեխաների իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության ուղղություններով: