Իսպանիայում գնացքներ են բախվել. ավելի քան 150 տուժած կա

Գնացքում նստած ուղևոր
Դեպքի վայրում աշխատում են Իսպանիայի արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Կատալոնիայում երկու գնացքների բախման հետևանքով ավելի քան 150 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
«Արտակարգ իրավիճակի շրջանակում տեղեկացնում ենք, որ երկաթուղային տրանսպորտով ուղևորների տեղափոխումը կիրականացվի Մոնկադա և Ռեշակ կայարանից»,– հայտարարել է Կատալոնիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության վարչակազմը։
Ըստ հաղորդագրության՝ կորուստները գնահատելու նպատակով տեղում ԱԻՆ–ի 18 ստորաբաժանում է աշխատում։