Իրանը և ՌԴ–ն շուտով համապարփակ համագործակցության համաձայնագիր կստորագրեն. դեսպան

Քազեմ Ջալալի. Արխիվային լուսանկար
Իրանի դեսպանը չի նշել, թե կոնկրետ երբ և որտեղ կստորագրվի համագործակցության համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանն ու Մոսկվան շուտով կստորագրեն համապարփակ համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
«Մենք շուտով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կստորագրենք երկարաժամկետ համապարփակ համաձայնագիր»,- ասել է դեսպանը։
Միաժամանակ դիվանագետը չի նշել փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամկետը։
Ներկայումս Ռուսաստանի և Իրանի միջև գործում է 2001 թվականին Մոսկվայում ստորագրված՝ հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը։ Պայմանագիրը կնքվել է տասը տարի ժամկետով, ինքնաբերաբար երկարաձգվում է հինգ տարին մեկ, եթե պայմանագրի կողմերից մեկը մյուսին գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին համապատասխան ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ:
Ռուսաստանն ուժեղացնում է կապերը Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ. քաղտեխնոլոգ