Ինչո՞ւ ընդդիմությունը կողմ քվեարկեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրին. Սեյրան Օհանյանի պատասխանը

Օհանյանի խոսքով` այս գաղափարը ՊՆ–ի «Ես եմ» ծրագրի շարունակությունն է, որն իշխանությունը «քանդել» և ներկայացնում է այլ ենթատեքստով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանություններն ամբողջությամբ քանդեցին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ատեստավորված զինծառայողները հավելավճար կստանան. ԱԺ–ն հաստատեց ՊՆ–ի նախագիծը
Անդրադառնալով ԱԺ–ում ընդդիմության կողմից օրենքի նախագծին կողմ քվեարկելուն` Օհանյանը նշեց.

«Մենք «Պաշտպան հայրենյաց»–ին կողմ ենք քվեարկել, քանի որ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայողների քանակը համալրելու ծրագրին մենք կողմ ենք։ Այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի։ Դեռևս 2010 թվականից սկսվել է քննարկումը և կարող եմ ասել` պայմանագրային ծառայության և զինված ուժերի համալրման այսպիսի գործընթացները մի քիչ ուշացած են»,–ասաց նախկին նախարարը։

Նրա խոսքով` այս գաղափարը ՊՆ–ի «Ես եմ» ծրագրի շարունակությունն է, որն իշխանությունը «քանդել» և ներկայացնում է այլ ենթատեքստով։
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։