ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Եվրահանձնաժողովն առաջարկում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ, այդ թվում` արգելել ներդրումները հանքարդյունաբերության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք նաև լրացուցիչ տնտեսական միջոցառումներ ենք առաջարկում Ռուսաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտների դեմ, այդ թվում` նոր ներդրումների արգելք հանքարդյունաբերության ոլորտում»,- ասված է ԵՀ ղեկավարի հայտարարության մեջ:
Բացի այդ, Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 9-րդ փաթեթի շրջանակներում առաջարկում է պատժամիջոցների ցուցակներում ներառել չորս ռուսական հեռուստաալիք։
Դեկտեմբերի 7-ին ֆոն դեր Լյայենը ներկայացրել էր Եվրահանձնաժողովի առաջարկները Ռուսաստանի դեմ նոր՝ թվով 9-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ։