ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է РЕН.ТВ-ն` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
90-ամյա Բեդրոս Կիրկորովի մոտ բժիշկները պնևմոթորաքս են հայտնաբերել, որի ժամանակ թոքերի պլևրալ խոռոչում օդի կուտակում է նկատվում: Բժիշկները պարզել են, որ Կիրկորովի մոտ թոքաբորբ է առաջացել:
Հիվանդի վիճակի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։