ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
91 պատգամավոր կողմ քվեարկեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։
Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։
Ատեստավորված զինծառայողները հավելավճար կստանան. ԱԺ–ն հաստատեց ՊՆ–ի նախագիծը
Պայմանագիր կնքած զինվորականները կանցնեն ատեստավորում և դրական արդյունքի դեպքում կստանան աշխատավարձի հավելավճարներ։