ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Նիստի մեկնարկին նման առաջարկ արեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
«34 տարի առաջ ավերիչ երկրաշարժը մեծ ավերվածություններ և զոհեր բերեց Հայաստանի Հանրապետությունում։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը», – ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում երկրի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը գրանցվեց։ Երկրաշարժի ուժգնությունը 6,8-7,2 մագնիտուդ էր։
Հողին հավասարվեցին Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) հատուկենտ շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով` 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 500 հազար մարդ մնաց անտուն։
Երկրաշարժից 34 տարի անց գյումրեցիների ու քաղաքի վերքը չի սպիացել