ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին պարգևատրել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով, տեղեկանում ենք ԱԳՆ–ից։
Միրզոյանը Թրեյսիին մեդալով է պարգևատրել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:
Հիշեցնենք, որ Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Թրեյսիին կփոխարինի Քրիստինա Քվիենը, իսկ Թրեյսին ԱՄՆ դեսպան կնշանակվի Ռուսաստանում։