ԱՄՆ–ն արգելք է սահմանել ՌԴ–ի հետ ՀՀՊ համակարգերի վերաբերյալ տվյալների փոխանակման համար

Պենտագոնի շենքը
ԱՄՆ–ում արգելք է սահմանվել Ռուսաստանի հետ ՀՀՊ համակարգերի վերաբերյալ տվյալներ փոխանակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսի ԶՈւ հարցերով կոմիտեների 2023 ֆինանսական տարվա համար պաշտպանական բյուջեի համաձայնեցված նախագիծը մշտական արգելք է սահմանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ Ռուսաստանի հետ տվյալների փոխանակման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ–ի կայքում հրապարակված զեկույցում։
«Դրսում ձմեռ է, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ նույնպես». ՌԴ ԱԳՆ
Ավելի վաղ ԱՄՆ–ում 858 մլն դոլարի չափով պաշտպանական բյուջեի նախագիծ էին համաձայնեցրել։ Մասնավորապես` առնվազն 800 մլն դոլար նախատեսվում է հատկացնել Ուկրաինային` անվտանգությունն ապահովելու համար։ Դա 500 մլն դոլարով ավելի է Սպիտակ տան բյուջետային հարցման մեջ նշված թվից։
Շուրջ 6 մլն դոլար ԱՄՆ–ն մտադիր է ծախսել Ռուսաստանին զսպելու համար։
ՌԴ–ն ԱՄՆ-ին սպառազինությունների կրճատման պայմանագրի հարցով հանդիպելու նոր ժամկետ կառաջարկի