ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մտադիր են փետրվարին Ստամբուլում համաժողով անցկացնել և քննարկել Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Համաժողովի ժամանակ նախատեսվում է այդ նախագիծը, շուկայի ստեղծումը քննարկել պոտենցիալ մատակարարների հետ։ Գիտեք` շուկան պիտի այնպիսին լինի, որ պարտվողներ չլինեն, բոլորին շահավետ լինի, բոլոր այդ մանրամասները քննարկել է պետք», – 24tv–ի հետ զրույցում ասել է Դոնմեզը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել գազային հանգույցի ստեղծումը, որով ՌԴ–ն կկարողանա «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։