ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ընդունել է մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Պապիկյանը նրան պարգևատրել է գերատեսչական մեդալով»,– ֆեյսբուքյան էջում գրել է Թորոսյանը։
Նշենք, որ այսօր Երևանում իրականացվել են Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ` հարգանքի տուրք է մատուցվել Բաղրամյան պողոտայում կանգնեցված արձանի մոտ, Բաղրամյանին նվիրված հուշատախտակ է բացվել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին, ցուցադրություն է կազմակերպվել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում: