Ստեփանավանի ավտոճանապարհները տեղ-տեղ մերկասառույցով են պատվել

Մերկասառույցով պատված ճանապարհ
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Իսկ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները տեղ-տեղ պատվել են մերկասառույցով։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար դեպարտամենտը վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով:
Ավտովթար Վայոց Ձորի մարզում. հինգ հոսպիտալացվածներից երեքը երեխաներ են