Պեսկովն արձագանքել է զորահավաքն ավարտելու մասին հրամանագիր ստորագրելու կոչին

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն սպառիչ բացատրություններ են տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների՝ զորահավաքն ավարտելու մասին հրամանագիր հրապարակելու դիմումի մասին, ասել է, որ այս առումով նոր բան չկա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք արդեն ամեն ինչ պարզաբանել ենք, ուստի այս առումով նորություններ չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ Եվգենի Ստուպինը («ՌԴ կոմունիստական կուսակցություն» խմբակցություն), Միխայիլ Տիմոնովը («Արդար Ռուսաստան») և Մաքսիմ Կրուգլովը («Յաբլոկո» խմբակցություն) դիմում են գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հրամանագիր ստորագրել մասնակի զորահավաքի ավարտի մասին:
Նրանք նշել են, որ հրամանագիրն անհրաժեշտ է, քանի որ զորահավաքի ավարտի մասին հրապարակային հայտարարությունները իրավական ուժ չունեն և կարող են թյուրիմացություն առաջացնել գործադիր իշխանությունների և զինկոմիսարիատների միջև։
Պատգամավորները նշել են նաև, որ շարունակում են բողոքներ ստանալ մոբիլիզացիայի ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտման մասին։
Շոյգուն զեկուցել է Պուտինին մասնակի զորահավաքի արդյունքների մասին