Մակրոնը վստահ է` ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան կհաղթի Անգլիայի հավաքականին

Էմանուել Մակրոն
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում իր երկրի ազգային հավաքականը կհաղթի Անգլիայի թիմին։
Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Բրազիլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները մրցաշարի ֆավորիտներն են ։
«Ես կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք։ Ճշգրիտ հաշիվը դեռ չեմ կարող նշել, բայց կարծում եմ, որ մենք կհաղթենք», - ասել է Մակրոնը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»
Ավելի վաղ նա գուշակել էր Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականների միջև 1/8 եզրափակիչի խաղի հաշիվը (3:1):
«Եթե մենք հաղթենք Անգլիային, ապա ես ներկա կլինեմ կիսաեզրափակիչին և եզրափակիչին, ինչպես խոստացել էի», – նշել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։ Այս պետությունն իր պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Բենտուն հեռանում է Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից