ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ու կինը` Անիտա Այվազյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անիտան դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։
«Զաբելը ներկա էր իր առաջին ջազ համերգին, որը շատ է հավանել»,–տեսանյութին կից գրել է նա։
Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտարարեց, որ որոշել է հեռանալ Հայաստանի հավաքականից և հանդես գալ ԱՄՆ–ի դրոշի ներքո։
Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվեց ԱՄՆ։
Նրանց դուստրը լույս աշխարհ եկավ հոկտեմբերի 21-ին: