Ինչո՞ւ բրիտանացին որոշեց քայլուղիներ ստեղծել ՀՀ–ում. «National Geographic»–ի անդրադարձը

Վահրամաշեն եկեղեցի
Բրիտանացի ճանապարհորդ Թոմ Ալենը Հայաստանում կամավորների հետ նոր քայլուղի է ստեղծել, որն անցնում է արոտավայրերով, հին վանքերի, քարանձավների կողքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «National geographic» ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի բնությունն ու պատմամշակութային վայրերը բացահայտող քայլուղիների մասին։
«Չնայած իր փոքր չափերին` Հայաստանն իր ժայռոտ տեղանքում համատեղում է բնապատկերների, վայրի բնության և վաղ քրիստոնեական պատմության հարստությունը»,– գրված է հոդվածում։
Նշվում է, որ Հայաստանն իր բնությամբ իսկական երազանք է զբոսաշրջիկների համար։
«Ես հիշում եմ, թե ինչպես էի նայում այդ լեռներին և մտածում` աստված իմ, ես իսկապես ուզում եմ ուսումնասիրել այս ամենը», - ամսագրի հետ զրույցում ասել է բրիտանացի ճանապարհորդ Թոմ Ալենը, որն առաջին անգամ 2008 թվականին է այցելել Հայաստան:
Նրա խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջային քարտեզներ չեն եղել, Google–ի քարտեզները հիմնականում դատարկ են եղել, իսկ խորհրդային ռազմական քարտեզները` գաղտնի։
Տեսնելով բացը` Ալենը որոշել է մշակել Հայաստանը հատող 514 մղոն երկարությամբ քայլուղի։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի սկզբին։
«Այս ամենը պտտվում է ամպերով շրջապատված արոտավայրերի միջով, հնագույն վանքերի, քարե գյուղերի և փլուզվող քարավանատների կողքով»,– ասել է նա։
Հոդվածում ասվում է, որ Ալենը և կամավորական թիմերն արդեն հասցրել են մի քանի երթուղի ստեղծել։
5000 կմ ճանապարհ, 12 երկիր, 3 լիալուսին. ինչպես նորվեգացիները հեծանվով Օսլոյից հասան Երևան